‘Հայ հարձակվողը հանդես կգա Խորվաթիայում’

2074

Հայ ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը տեղափոխվել է խորվաթական «Գորիցա»,- հայտնում է «Transfermarkt»-ը:

23-ամյա հարձակվողն օրերս է հեռացել դանիական «Վեյլեից»: Ավելի վաղ Արշակյանը հանդես է եկել ամերիկյան «Չիկագո Ֆայրում»: Դավիթը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է:

«Գորիցան» նախորդ առաջնությունում հաղթել է Խորվաթիայի 1-ին լիգայում և HNL-ում հանդես գալու հնարավորություն է ստացել:

Դավիթ Արշակյանը մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

Նախորդ հոդվածը‘«Միլանը» նոր նախագահ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. «Ես ամաչում էի»’