‘
«ՉԻ»-ն գրում է. ՀՀ-ում իշխանությունը տարիներ շարունակ զավթած է եղել, և այս պայմաններում ընդդիմությունն է դարձել հասարակական պահանջների ու սպասումների, ինչպես նաև կամարտահայտման «արտահայտչամիջոցը»: Այսինքն՝ ընդդիմությունն է այսօր բացառապես ներկայացնում ժողովրդի ձայնը: Ստացվում է՝ ընդդիմությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, այսօր ԱԺ-ում անեկղծորեն ներկայացնելու է ժողովրդի ձայնը, իսկ այս պահին այդ ձայնը հօգուտ ԵՏՄ-ի է:
Ամփոփելով՝ թերթը ընդգծում է, որ ընդդիմությունը, ավելի որոշակի՝ ՀԱԿ-ը, իրեն ազնիվ է պահել այս ընթացքում՝ առաջնորդվելով հասարակական տրամադրություններով: Քաղաքական այս միավորը համարձակություն է գտել իր մեջ հայտարարելու, որ հայ մարդու կենսափիլիսոփայությունը պատմական այս ժամանակաշրջանում ընտրում է ԵՏՄ-ն:
‘