‘Հայ նախարարը սպառնացել է ֆրանսիացի լրագրողին Սերժ Սարգսյանին դուր չեկած հարցի համա՞ր’

895

Նոյեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի` Լիոն կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել դիվանագիտական միջադեպ` կապված France 3 հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելի հետ, ով հարցազրույց է վերցրել Սարգսյանից: Այս մասին PanArmenian.net -ին հաղորդել է ֆրանսիական անկախ լրագրող Ժան Էկիյանը:

Համաձայն ֆրանսիական «La Tribune de Lyon» պարբերականի, Սերժ Սարգսյանին դուր չի եկել Օլիվիե Միշելի` Հայաստանում առկա կոռուպցիայի և պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին հարցը:

«Հարցազրույցից հետո ինձ կանչեցին հայերենի թարգմանիչն ու հայ նախարարներից մեկը, ով հայկական պատվիրակությունում էր, և մատով սպառնաց ինձ»,-հայտարարել է լրագրողը:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպացի ֆերմերները Եվրախորհրդարանը ողողել են կաթով’