‘Հայ պատգամավորները Բաքվում հրաժարվել են մասնակցել պաշտոնական ճաշկերույթին’

894

Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին մասնակցող հայկական պատվիրակությունը հրաժարվել է  պաշտոնական ճաշկերույթից: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Ըստ նրա՝ հայկական պատվիրակության անդամները հրաժարվել են մասնակցել պաշտոնական ճաշկերույթին « ադրբեջանական կողմից մշտապես հնչող վիրավորանքների պատճառով»: Նահապետյանը հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն անընդհատ հայերին «ահաբեկիչներ» է անվանել:

Կորյուն Նահապետյանը դժգոհել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք գրել են, թե հայերն ադրբեջանական պատվիրակության հետ խմել են Ղարաբաղի կենացը: «Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք հրաժարվել ենք մասնակցել պաշտոնական ճաշկերույթին»,- ասել է Կորյուն Նահապետյանը:

Նախորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը մամուլի ասուլիս անցկացրեց կառավարության շենքի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող անձը’