‘
«Ինչ իմացել ենք, որ երրորդ երկիր ուղարկելու հարցը արագացնում են, ուրախացել ենք, ոնց որ Հակոբս վերադարձած լինի»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է հայ ռազմագերի Հ. Ինջիղուլյանի տատը՝ Զարուհի Պետրոսյանը:
Նա ասել է, որ իրենց համար շատ ցանկալի է, որ Հակոբին ուղարկեն Հայաստան, բայց անգամ երրորդ երկիր հանձնելուն են համաձայն:
«Իհարկե, մենք ուզում ենք, որ երեխան տուն վերադառնա, որ գնաց ուրիշ երկիր, պտի սաղ կյանքներս ախ ու կարոտով մնանք, եսիմ հնարավոր լինի՞ հետո տեսնել, հանդիպել, ի՞նչ երկիր կլինի… բայց որ մտածում ես՝ ինձ կարող է դատապարտեն, ասեն` ինչ է խոսում, բայց թող ուրիշ տեղ էլ գնա, մենակ ազատության մեջ լինի, թուրքի ձեռքում չլինի: Հետո էլ երեխի ձեռքն ի՞նչ կա, հենց իմացաք նա՞ է որոշողը՝ ուր է գնալու. էդպես ասում են: Մենք լսեցինք նաեւ ՊՆ-ից պարոն Ջամալյանի խոսքը, որ ասում էր՝ քրեական պատասխանատվություն չկա, բայց ես ինչ իմանամ` Հակոբը գիտի՞ էդ մասին»,-ասել է Զարուհի Պետրոսյանը:
ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել:
‘