‘
Վրաստանի իրավապահները հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետում Բուլղարիայի երեք քաղաքացուց առգրավել են 6.3 կգ կոկաին: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Դավիթ Ցինարիձեի խոսքով՝ թմրանյութի գինը սև շուկայում կազմում է շուրջ 2.5 մլն դոլար: Ցինարիձեն նաև նշել է, որ երբևէ Վրաստանի իրավապահները այս քանակի թմրանյութ չեն առգրավել: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչի խոսքերով՝ ձերբակալվածներին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն:
‘