‘Հայ և ադրբեջանցի զինվորների մասին ֆիլմի պրեմիերան Մոսկվայում (տեսանյութ)’

910

Նոյեմբերի 10–ին, ժամը՝ 18։00–ին Մոսկվայի Կինոյի տանը տեղի կունենա հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը երկու զինվորների մասին է, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ընկնում են փոսը։
Emedia.am-ի փոխանցմամբ՝ պրեմիերային ներկա են լինելու ինչպես հայկական և ադրբեջանական սփյուռքերի ներկայացուցիչները, այնպես էլ ռուսական մշակույթի ու արվեստի հայտնի գործիչներ։ 

Ֆիլմի մամուլի քարտուղար Քրիստինա Մարանդի–Նաչքեբիյան «Երկրամաս»–ին հայտնել է, որ ֆիլմի հեղինակները՝ ռուսաստանաբնակ հայերը, կինոյի լեզվով որոշել են պատմել հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ 

Նա նաև անդրադարձել է ֆիլմի ցուցադրումը երկար ժամանակով երկարաձգելու մասին հարցին, նշելով, որ պատճառը հայկական ու ադրբեջանական համայնքների կողմից առաջացվող սադրանքներն ու բացասական վերաբերմունքն էին, որոնց հետևանքով ադրբեջանցի դերասանը հրաժարվել նկարահանվել ֆիլմում։

Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմը նկարահանվել է բացառապես սեփական միջոցներով, քանի որ արտաքին ֆինանսավորման առաջարկները նախատեսում էին սյուժեի աղավաղում։ 

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը՝ Արիկ Մանուկյանն է, ով հանդիսանում է «Խաշ», «Անձնական ճամփորդություն», «Մամոչկա», «Երիտասարդ ցեղ» ֆիլմերի ռեժիսորը։

Ֆիլմի տրեյլերը՝

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը առաջընթաց է արձանագրել «Հարկերի վճարում» ցուցանիշում ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան հերթական անգամ ռմբակոծել է սիրիական տարածքը’