‘Հայ և ադրբեջանցի պատմաբանների ստեղծած նորագույն պատմությունը ‘

1790

Հնարովի փաստերի վրա պատմություն կերտելը հատուկ է այն պետություններին կամ իշխանություններին, որոնք ունեն լեգիտիմության պակաս` լինի պատմական լեգիտիմություն, թե քաղաքական  երբ կեղծիքի միջոցով փորձ է արվում լրացնել այդ պակասը:

Ադրբաեջանի մոտ ամեն ինչ հասկանալի է, քանզի նա ունի և պատմական և քաղաքական լեգիտիմության պակաս, որը բացատրվում է նրանով, որ Ադրբեջան պետություն որպես այդպիսի գոյություն չի ունեցել և կարելի է ասել, որ դատարկ տեղում ադրբեջանցի պատմաբանները պետք է պատմություն կերտեն, իսկ քաղաքականն էլ կայանում է նրանում, որ Արցախյան պատերազմում Ադրբեջանը կրելով խայտառակ պարտություն, պետք է ստի և կեղծ քարոզչության միջոցով իր հասարակությանը ցույց տա, թե իբր այդ հաղթանակը հայերը չեն կերտել, այլ միայն Ռուսաստանի շնորհիվ է այն տեղի ունեցել ու իբր եթե հիմա էլ Ադրբեջանը լավ լինի Ռուսաստանի հետ, կարող է ետ ստանալ իր կորցրածը:

Սա միայն Արցախի պատերազմին նվիրված կեղծիքի մի չնչին դրվագ էր, որը նախ և առաջ հարկավոր է Ալիևին, իշխանությունը պահելու համար: Ադրբեջանի խնդիրները թողնենք Ադրբեջանին և չխորանանք, թե  իրենց ազգի համար ինչպիսի այլ հեգեբանական խնդիրներ են լուծում ադրբեջանցի պատմաբանները պատմությունը կեղծելով, այլ անդրադառնանք Հայաստանի պատմաբաններին: 

Կարելի էր մտածել, թե Հայասատնի ինչի՞ն է պետք պատմությունը կեղծելը, չէ որ ունենք բազմահազարամյա պատմություն, բազմաշերտ մշակույթ, իսկ նորագույն պատմության ժամանակ էլ հայ ժողովուրդը կարողացել է Արցախում տոնել փառահեղ հաղթանակ: Այս պարագայում, ի տարբերություն Ադրբեջանի, դուրս է գալիս պատմական լեգիտիմության պակասը և մնում է միայն իշխանության լեգիտիմության խնդիրը, որով էլ կարելի է բացատրել պատմության կեղծումը:

 Դե լավ, մի կողմ դնենք 2008 թ-ի մարտի մեկի իրադարձությունները, որի կեղծումը ՀՀ իշխանությունների համար կենսական նշանակություն ունի և Մարտի մեկի դեպքերը իրական ներկայացնելու դեպքում կպարզվի, որ Հայաստանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել: Այդ տեսանկյունից լրիվ հասկանալի է, որ այս իշխանությունների օրոք պետք է այդ ժամանակվա դեպքերը կեղծվեն, սակայն հարց է առաջանում, թե բացի այդ դեպքերից ինչո՞ւ են կեղծվում Արցախյան պատերազմի կամ Հայաստանի անկախության առաջին տարիների հետ կապված դեպքերը, երբ կարելի է ասել, որ դրանք անմիջականորեն չեն ազդում ՀՀ իշխանությունների պետության ղեկին մնալու վրա:

Սակայն արի ու տես, որ Արցախյան պատերազմի իրադարձությունների կեղծումը ՀՀ իշխանությունների համար նույնքան կենսական է, որքան Ադրբեջանի իշխանությունների համար և դրանով էլ բացատրվում է կեղծիքի հիմնական ուղղությունների նմանությունը:

Ադրբեջանցի վերլուծագանգերի նման, մեր իշխանության սազանդարներն էլ են պնդում, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանության վերնախավը, որևէ աղերս չի ունեցել Արցախյան հաղթանակների հետ և դրանք տեղի են ունեցել կամ Ռուսաստանի հրամանով, կամ այս կամ այն դաշտային հրամանատարի համարձակության շնորհիվ` որով կարծես ցանկանում են ցույց տալ, որ այն ժամանակվա իշխանությունների մետ պետական ընդհանուր տեսլական գոյություն չի ունեցել, կամ Սերժ Սարգսյանի  խոհեմության շնորհիվ, ինչն ինքնին հասկանալի է, որ ցանկացած պալատական պատմիչ կարող է տվյալ պահի իշխանավորին քծնելու համար բոլոր տեսակի հերոսությունները նրան վերագրել, կամ էլ այլմոլորակայինների միջոցով, որոնք եկան ու հայ ժողովրդին փրկեցին ՀՀՇ-ի իշխանությունից, որը ամեն կերպ ցանկանում էր Արցախը հանձներ, սակայն դրա փոխարեն ստացվում էր այնպես, որ Արցախը միայն մեծանում էր:

Հիմա կարո՞ղ եք ասել` որևէ տարբերություն կա այն ադրբեջանցու գրածի մեջ, որը նշում է, թե Մոնթե Մելքոնյանը վարձկան է եղել և այն հայի մեջ, ով ասուլիս է տալիս ու նշում, թե Մոնթե Մելքոնյանի սպանության հրամանը տվել է Լևոն Տեր-Պետրոսյան, կամ այն ադրբեջանական կամ հայկական լրատվամիջոցների միջև, որոնք երկու կողմից էլ տարածում են այս տեղեկատվությունը: 

Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ երկու կողմի իշխանություններն էլ անկախ տարբեր դրդապատճառներից, շահագրգռված են ունենալ կեղծ պատմություն, որը եթե Ադրբեջանի դեպքում ` իրենց համար արդարացված է, ապա Հայաստանի դեպքում որևէ արդարացում չի կարող ունենալ, քանզի եթե ադրբեջանցիքները կեղծիքի միջոցով փորձում են սուտը ճշմարտության տեղ անցկացնել, ապա Հայաստանի իշխանությունների դեպքում նրանք ճշմարտությունն են կեղծում, որպեսզի ստանան <կեղծ ճշմարտություն>, որը օգուտ կբերի միայն ու միայն իրենց, ու թքաշ թե այդ սուտը հավասարութան նշան կդինի հայ և ադրբեջանի պատմագիտության միջև:

Սանասար Հավասարյան

 

Նախորդ հոդվածը‘CNN. Էբոլայով հիվանդներն առողջացածներից արյուն են գնում սև շուկայում’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրաքում ցամաքային գործողություններից հրաժարվելու համար’