‘Հայ 20 պոետների՝ Արգենտինայում լույս տեսած ժողովածուի և «Իմ անունը հիմա է» գրքի շնորհանդեսը ‘

1501

Այսօր  «The Club» հանգստի և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հայազգի արգենտինացի բանաստեղծ Աննա Արզումանյանի «Իմ անունը հիմա է» գրքի և Բուենոս-Այրեսում իսպաներենով լույս տեսած հայ ժամանակակից 20 պոետների երկերի ժողովածուի շնորհանդեսը: Բացմանը ներկա էին նաև Արգենտինայի դեսպանը և հյուպատոսը:

Աննա Արզումանյանն իր խոսքում նշեց, որ Արգենտինայի հայկական գաղութի, ինչպես նաև տեղացիների համար շատ կարևոր է ունենալ այս բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունը:

«Արգենտինացիները շատ հետաքրքրված են Կովկասի գրականությամբ: Այս իրադարձությունը ինձ համար կարծես հարսանիք լինի. ես ամուսնանում եմ այս հողի հետ»,- հավելեց օտարագիր հայ հեղինակը:

Ժողովածուն ամբողջությամբ պատրաստել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով իր խոսքում  նշեց, որ վստահ է՝ Հայաստանում կա շատ լավ պոեզիա, և եթե այն ներկայացվի ամբողջ աշխարհում, ապա այսօրվա գրականության մեջ կգտնի իր կարևոր տեղը՝ հավելելով, որ ժողովածու կազմելու միտքը ծագել է դեռս երկու տարի առաջ:

Նշենք նաև, որ սա առաջին անթալոգիան չէ. նախորդը  հրատարակվել է Փարիզում:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան հաստատել է Ասոցացման համաձայնագրի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիների 50%-ը Ռուսաստանին համարում է թշնամի’