‘Հանգանակություն՝ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օժանդակելու նպատակով’

1583

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ քաղաքացիների կողմից հնչեցված առաջարկների հիման վրա նախաձեռնություն է ստեղծվել, որը նպատակ ունի ֆինանսապես աջակցել հանգանակել հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած աղետալի ավտովթարի մասնակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքին:

«Քանի որ հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի է մեկնել հիմնականում որդու՝ 2012-ի մայիսին վախճանված 21-ամյա Սերոբ Հարությունյանի շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով, նախաձեռնության համահեղինակները որոշել են հանգանակության միջոցով օժանդակել Հարությունյանների ընտանիքին», — նշում են նախաձեռնության հեղինակները:

Նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ: Արդեն վաղը՝ աշխատանքային օրվա մեկնարկից հետո խումբը կզբաղվի բանկում հաշվեհամար բացելու հետ կապված տեխնիկական հարցերով: Նախաձեռնության հեղինակները խնդրում են միանալ:

 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Ղուկասյանը նիստից հետո ծեծել է մեղադրյալի հորը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ՀՀ դեսպանության աշխատակիցները հանդիպել են մոսկովյան ՆԳ վարչության ղեկավարներին’