‘
Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Ինչպես արդեն հաղորդել էինք, դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վանատուր թաղամասի օղաձեվ խաչմերուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Վաղարշ» ՍՊԸ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ԳԱԶ 3110» մակնիշի 09 so 716 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը: Նախնական տվյալներով զոհեր եվ վիրավորներ չկան: դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եվ տեխնիկական անվտանգության տեսչության եվ «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Պայթյունի հետեվանքով վնասվել է «գազ 3110» ավտոմեքենային կից «Միցուբիշի Պաջերո Իո» 33 sl 585 պետհամարանիշի ավտոմեքենայի առաջամասը:
‘