‘
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ինչպես տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը, զրուցակիցները արձանագրել են, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:
‘