‘Հանդիպել են Օլեգ Եսայանն ու Կարասինը ‘

804

Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ:

Ինչպես հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում, հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցեր՝ շեշտը դնելով ծրագրված ռուս-հայկական կապերի և տարբեր մակարդակների միջոցառումների նախապատրաստման վրա:

Հատուկ ուշադրություն է դարձվել առաջիկա ծավալուն աշխատանքին` կապված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների հետ (Մինսկ, հոկտեմբերի 24), որն աջակցել էր Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի մտադրությանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն Ս.Սարգսյանից պահանջել է վերահսկողության տակ առնել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման գործը. Ֆոտոշարք’