‘Հանդիպումներ Կոնգրեսի տարածքային կառույցներում’

1124

Օգոստոսի 30-ին Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Կոնգրեսի տեղական կառույցներում:

Մասնավորապես, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արեգ Գևորգյանը և Արշակ Մուսախանյանը հանդիպել են Կոնգրեսի Էջմիածնի, իսկ Սամվել Աբրահամյանը և Վլադիմիր Կարապետյանը Աբովյանի տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական կազմակերպչական հարցեր, ինչպես նաև առաջիկա աշնանային քաղաքական զարգացումների հետ կապված Կոնգրեսի հետագա անելիքները:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում է’