‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

654

Մոուրինյոն ընդդեմ Պելեգրինիի, «Սերիա Ա-ի» բոլոր թիմերի կողմից ակնկալվող միավորների կորուստ «Ռոմայից» և ռուրյան դերբի՝ եվրոպական ուիքենդի անոնսում:

«Շալկե 04» — «Բորուսիա Դորտմունդ»

Շաբաթ, ժամը 17:30

Մինչ «սուպերլասիկոյի» մեկնարկը՝ ֆուտբոլային ուիքենդը կսկսի եռալ «Բունդեսլիգայում»՝ գերմանական ֆուտբոլի ամենաանհաշտ՝ ռույրան դերբիում: Վերջին երկու ռուրյան դերբիներում հաղթանակ են տարել գելզենկիրխենցիները, և շաբաթ օրը հավանական հաղթանակի կվերածվի «Բորուսիայի» նկատմամբ ձգվող հաղթանակների ամենաերկար շարքի հանդիպումը՝ 60- ականներից սկսած: Յենս Կելլերի սաների գլխավոր խնդիրը ստաբիլությունն ու անհաջող ելույթներն են գրանդների հետ: «Բունդեսլիգայում» թիմը երկու անգամ պարտվել է 0-4 հաշվով՝ «Վոլֆսբուրգին» և «Բավարիային», իսկ ՉԼ-ի վերջին տուրում 0-3 հաշվով զիջեց «Չելսիին»: Յուրգեն Կլոպի համար էլ առաջնայինը, իհարկե, ՉԼ-ի «մահվան խմբից» «փլեյ-օֆֆ» որակավորվելն է, բայց ներքին առաջնությունում կորցնել չեմպիոնական հույսերը ձմռան դադարից առաջ,այն էլ՝ այսպիսի խաղում, մեղմ ասած՝ցանկալի չէ:

«Ուդինեզե» — «Ռոմա»

Կիրակի, ժամը 17:00

Եվրոպական թոփ 5 առաջնություններում Ռուդի Գարսիայի «Ռոման» միակն է,  որ միավորներ չի կորցրել և, բացի այդ, գերազանցում է իր հետապնդողներ «Նապոլիին» և «Յուվենտուսին»՝ 5 միավորով: Առաջատարի դիրքը այս տուրում «Ռոման», ամենդ եպքում, չի կորցնի, իսկ ահա միավորներ՝ հնարավոր է: «Ուդինեզեն» չի կարելի ասել, որ հաջող է սկսել մրցաշրջանը, բայց նրանք արդեն 22 խաղ է, ինչ չեն պարտվում սեփական դաշտում անցկացվող խաղերում: Գումարենք նաև այն, որ «ջյալոռոսիների» կազմում բացակայելու են Տոտտին և Ժերվինյոն:

«Չելսի» — «ՄանչեստերՍիթի»

Կիրակի, ժամը 20:00

Չնայած «Պրեմիեր լիգայի» հին երկրպագուների կողմից այս թիմերը միտումնավոր շարունակում են համարվել «դուրսպրծուկներ»՝իրականություննայն է, որ Աբրամովիչը անցած 10, իսկ Մանսուր Ալ Խելաֆին՝ 5 տարիների ընթացքում կարողացան իրենց ֆինանսական միջոցների շնորհիվ կառուցել իրենց ենթակառուցվածքով շատ ավելի հզոր թիմ, քան այլ անգլիական գրանդներն են: Բացի այդ՝սա հերթական Մոուրինյո – Պելեգրինի հակամարտությունն է, առաջին անգամ՝ Իսպանիայից դուրս: «Սիթիում» են աշխատում նաև «Բարսելոնայի» մի շարք նախկին ղեկավարներ, ինչը ևս մեկ առիթ է պորտուգալացու համար ավելի լավ տրամադրվել խաղին: Թիմերը այս պահին համապատասխանաբար մեկ և երկու միավորեն հետ մնում առաջատար «Արսենալից» և լոնդոնցիների սայթաքման դեպքում կարող են շրջանցել նրանց:

Բացի վերոհիշյալ խաղերից, Իտալիայում կհանդիպեն «Սերիա Ա-ի» առաջատարներից մեկն ու մրցաշրջանի անակնկալներից մեկը՝ «Նապոլի» — «Տորինո» հանդիպումը կսկսվի կիրակի, ժամը 14:30-ին: «Ֆրանսիայում կիրակի, ժամը19:45-ին, տեղի կունենա «Մոնակո» — «Լիոն», իսկ «Լա լիգայում»՝ նույն օրը, ժամը 20:00-ին՝փոքր վալենսիական դերբին՝«Վիլյառեալ» — «Վալենսիա»:

Նախորդ հոդվածը‘Օրվա անեծքը. Աշոտյանը քեզ շնորհավորի ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես կալանավոր Սերոբ Մխիթարյանը փախավ դատարանից’