‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

972

Իսպանիայում չեմպիոնության համար որոշիչ համարվող մադրիդյան դերբի, «Սերիա Ա-ում»՝ «Միլան» — «Յուվենտուս» և «Ռոմա» — «Ինտեր», գերմանիայում «Շալկեի» նվաստացման շարունակություն իսկ Ֆրանսիայում՝ «Կլասիկո»: Ահա թե ինչ հանդիպումներ են սպասվում եվրոպական թոփ 5 առաջնություններում, այս ուիքենդի ընթացքում:

«Բավարիա» — «Շալկե 04»

Շաբաթ, ժամը 21:30

Սարսափելի շաբաթ գելզենկիրխենցիների համար: Եթե ընդամենը երկու շաբաթ առաջ, «Բայերի» նկատմամբ հաղթանակը, պատրանք ստեղծեց, որ Յենս Կելլերը թիմը կարող է նույնիսկ հավակնել ՉԼ-ում ավեիին, ապա «Ռեալից» ստացած ապտակը նրանց իջեցրեց երկինք: Իսկ այս տուրից հետո կարող է իջեցնել նաև Եվրոպայի լիգայի գոտի:

Կարելի է իհարկե հասկանալ, որ Եվրոպայի ներկայիս լավագույն թիմերից մեկի ու լավագույնի՝ «Բավարիայի» դեմ խաղերում շատ բան պետք չէ ակնկալել: Բայց 1-6 և օդում կախված ևս մեկ նմանատիպ արդյունքը ունակ է խանգարել նույնիսկ «Բունդեսլիգայի» ետնապահների երազները: Ինչ մնում է «Բավարիային» ապա Պեպը հնարավորություն ունի արդեն իսկ մարտի վերջին հրջակվել «Բունդեսլիգայի» չեմպիոն, դառնալով գերմանական ֆուտբոլի ամենաարագ չեմպիոնի: Պետք է ուշադիր հետևել և տեսնել, արդյոք կան դեռևս այնպիսի՞ք, ովքեր համարում են, որ կատալոնցին «քանդեց» «Բավարիան»:

«Ռոմա» — «Ինտեր»

Շաբաթ, ժամը 23:45

Երկրորդ մրցափուլի այս թիմերի դիմակայությունը, կարող էր ընկալվել որպես ՉԼ-ի գոտու համար պայքարող թիմերի մրցավեճ: Իսկ իրականությունը այն է, որ «Ռոման» շատ ավելի իրատեսական հույսեր ունի «Սկուդետտոյի», հատկապես եթե հաշվի առնենք Յուվեի միլանյան այցելությունը, քան «Ինտերը» ՉԼ-ի: Էրնանեսի՝ նախկին «լացիալեի» ներկայությունը իհարկե կարող է օգնել Մացարիի սաներին, բայց «Ռոման» կրկին լավ մարզավիճակ է ձեռք բերում և նույնիսկ Տոտտիի պետք է ունակ լինի 3 միավոր վաստակել:

«Ատլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 20:00

Հասկանալի է, որ «ներքնակավորների» կողմից սև-թևկապ կրելու գաղափարը կարող է շատերին վիրավորական թվալ, բայց միևնույն ժամանակ պետք է սթափ հասկանալ, որ օրինակ Սիմեոնեին կամ նույն Դիեգո Կոստային այդպիսի խնդիրները որևէ կերպ չեն հուզում: Սիմեոնեին հուզում է չեմպիոնական հույսերը վերջնականապես չկորցնելը, որքան էլ որ Դիեգո Կոստան Պամպլոնայում կրած 0-3 հաշվով պարտությունից հետո նշեց, որ ««Ատելետիկոն» երբեք էլ չեմպիոնության հավակնորդ չի եղել»: «Սերուցքայիններն» էլ երևի թե Դել Բոսկեի ժամանակներից ի վեր ամենահանգիստ վիճակում են, երբ այլևս չի քննարկվում նույնիսկ Կասիլյասի չխաղալու փաստը: Այստեղ ինչպես միշտ խոսում են «Դեսիմայից» և երազում իրենց պատմության առաջին՝ տիտղոսների «հեթ-տրիկի» մասին: «Կալդերոնում» պետք է 3 միավոր, քանի որ  Կատալոնիայում Տատան չափազանց զայրացած է և ամեն դեպքում թույլ չի տա «Ալմերիայի» դեմ միավորների կորուստ:

«Միլան» — «Յուվենտուս»

Կիրակի, ժամը 23:45

«Միլանի» վերջին լավ արդյունքները, և նաև խաղի որակը նույն «Ատլետիկոյի» դեմ խաղում, «ռոսոներների» երկրպագուներին հույս են ներշնչում, որ հնարավոր է Զեյդորֆի հետ եկել է տառապանքների ավարտն ու այն կարող է դառնալ նոր փուլի սկիզբ: Իսկ Յուվեն բավականին ծանր ուղեևորություն կատարեց Եվրոպայի լիգայի շրջանակներում, որի նշանակությունը թուրինցիների համար այդպես էլ չի ուրվագծվում, և «Սան Սիրոյի» երեկոյի համար չի կարող հանգիստ լինել: Բացի դա Կոնտեի խաղացողներին կարող է էլ ավելի ճնշել «Ռոմայի» հաղթանակը «Ինտերի» նկատմամբ, որը կարող է բերել նրան որ առաջատարի և նրան հետապնդողի միջև միավորների տարբերությունը հասնի 3-ի:

ՊՍԺ — «Մարսել»

Կիրակի, ժամը 23:59

Որքան էլ որ «Մոնակոյի» ի հայտ գալը փոխում է ֆրանսիական ֆուտբոլի պատկերը, այստեղ միևնույն է տարվա երկու կենտրոնական հանդիպումները տեղի են ունենում Փարիզի և Մարսելի թիմերի միջև, ինչպիսի իրավիճակում էլ որ նրանք այդ պահին լինեն: Բլանի թիմը իհարկե մեկ խնդիր ունի ներքին առաջնությունում, իսկ «Մարսելը» մինչև առաջնության ավարտ կպայքարի ՉԼ-ի գոտում հայտնվելու համար: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դեմ խաղում հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ուղղաթիռից կախված ուզում էր Երևան փախչել. Ազատամարտիկ’