‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1409

Թոփ առաջնություններում առաջին չեմպիոնությունը, գերլարված հռոմեական և մանչեստերյան դերբիներ, առանց Մեսսիի և պաշտպանության Բարսա, այս ամենը iLur.am-ի եվրոպական ֆուտբոլում տեղի ունենալիք հերթական տուրի անոնսում:

«Այնտրախտ» — «Բավարիա»

Շաբաթ, ժամը 17:30

Հայնկեսի սաները այսօր ամեն դեպքում 22-րդ անգամ կհռչակվեն «Բունդեսլիգայի» չեմպիոններ: Հայնկեսը երկու մրցաշրջանում կարողացավ իր թիմին հասցնել առավելագույնին և եթե նրանք ձախողեցին մրցաշրջանի ավարտը, ապա այս տարի բոլոր հնարավորությունները ունեն որպեսզի ձևակերպեն տիտղոսների` հեթ-տրիկ: Իհարկե, ամենից բարդ կլինի հաղթել ՉԼ-ում, որտեղ նրանք 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում այդպես էլ վերջնականապես չթաղեցին «Յուվենտուսին»: «Այնտրախտը», իհարկե, կփորձի փչացնել մյունխենցիների սպավող տոնը, քանի որ նրանք լրջորեն հավակնում են ՉԼ որակորվող 4-րդ հորիզոնականին, բայց դա չափազանց բարդ խնդիր է թվում:

«Բավարիայի» ղեկավարությունը շատ լավ գիտակցելով, որ Հայնկեսի հետ այս կազմը, այս մրցաշրջանում հասել է իր գագաթնակետին, որոշեց, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կունենա ամբողջովին այլ փիլիսոփայությամբ նոր գլխավոր մարզիչ: «Բավարիան» հաջորդ տարիներին կդառնա այն գերակումբը, որի զարգացմանը չափազանց հետաքրքիր կլինի հետևել, անկախ նրանից համարվո՞ւմ եք բավարացիների երկրպագուն, թե՞՝ ոչ:

«Բարսելոնա» — «Մալյորկա»

Շաբաթ, ժամը 23:59

Տիտո Վիլանովան այս խաղը ավելի շատ դիտարկում է որպես ՊՍԺ-ի դեմ սպասվող պատասխան խաղի փորձադաշտ: Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ով կխաղա պաշտպանության կենտրոնում: Տարբերակները շատ են` Բարտրա, Սոնգ, Ադրիանո, բայց բոլորն էլ շատ կասկածելի, Բարտրան դեռևս կարծես՝ Բարսա-Բ-ում լինի, Սոնգը Կատալոնիայում չհարմարվեց, իսկ Ադրիանոն` նոմինալ ձախ պաշտպանը, ճիշտ է՝ այս մրցաշրջանում արդեն հասցրել է խաղալ պաշտպանության կենտրոնում, բայց նոր է ապաքինվել վնասվածքից: Բացի դա շատ հետաքրքիր կլինի տեսնել Բարսային առանց Մեսսիի: Շատ հնարավոր է մեկնարկային կազմում հայտնվի երիտասարդ Ժերար Դելաֆեուն, բայց Բարսային պետք է մտորել ՊՍԺ-ի դեմ առանց Մեսսիի խաղալու հավանականության մասին: «Մալյորկան» էլ իր հերթին զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը և «Պրիմերայից» դուրս չմնալու համար, ամեն խաղ, անկախ մրցակցից պետք է դիտարկի որպես եզրափակիչ:

«Ֆիորենտինա» — «Միլան»

Կիրակի, ժամը 14:30

«Լացիոն» շատ վատ մարզավիչակում է և արդեն ՉԼ-ի գոտուց հետ է մնում 7 միավորով, նույնը կարելի է ասել նաև «Ինտերի» մասին: Եվ այս իրավիճակում «Միլանի» զբաղեցրած 3-րդ հորիզոնականին միակ իրական սպառնացողը այժմ հենց «Ֆիորենտինան» է: Մոնտելայի թիմը հաղթանակի դեպքում «Միլանին» կմոտենա ևս 3 միավորով և պայքարը երանելի 3-րդ տեղի համար նոր ուժող կվերսկսի: Վնասվածքի պատճառով հանդիպումը ստիպված բաց կթողնի «մանուշակների» հարձակման գծի առաջատար Ստեֆան Յովետիչը, բայց միևնույն է՝ Տոնին և Կուադրադոյի և Լյայիչի հետ «Միլանի» պաշտպանության համար հեշտ կյանք չեն խոստանում:

«Ռոմա» — «Լացիո»

Երկուշաբթի, ժամը 22:45   

Թեև երկու թիմերն էլ վերջնականապես չեն կորցրել ՉԼ որակավորվելու հույսերը, բայց, իհարկե, առաջին հերթին սա դերբի է, որը պետք է ուղղակի հաղթել: «Լացիոն» շատ ծանր շաբաթ անցկացրեց, որում նրանք Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչում 2-0 հաշվով զիջեցին «Ֆեներբախչեին»: Իհարկե, կիսաեզրափակիչ դուրս գալու հույսեր թիմը դեռևս ունի, բայց Պետկովիչը պետք է կողմնորոշվի, թե ո՞ր խաղն է իրենց համար այս պահին ավելի կարևոր: «Ռոման» էլ անցյալ շաբաթ 2-0 հաշվով զիջելով «Պալերմոյին»՝ ավելի հեռվացավ ՉԼ-ի գոտուց: «Ջիալոռոսիները» արդեն 3 հանդիպում է, ինչ պարտվում են հռոմեական դերբիում և նրանց մոտ հաղթանակի ցանկությունը պետք է որ ավելի շատ լինի:

«Մանչեստեև Յունայթեդ» — «Մանչեստեր Սիթի»

Երկուշաբթի, ժամը 23:00

Չեմպիոնների լիգայի 1/4-րդի պատասխան խաղերից 24 ժամ առաջ «Պրեմիեր լիգան» մեզ մատուցում է կարգով 1/4-րդ-ում հայտնված որոշ թիմերի գերազանցող մանչեստերյան դերբի: Անցյալ մրցաշրջանի ավարտին այս թիմերի խաղը որոշիչ դարձավ ապագա չեմպիոնին ի հայտ բերելու հարցում, բայց «քաղաքայինների» առաջին չեմպիոնությունից հետո շատ բան է փոխվել: Մանչինիի սաները երկրորդ տարին անընդմեջ չկարողացան հաղթահարել ՉԼ-ի խմբային փուլը, որից հետո ձախողեցին նաև ներքին առաջնությունը: Իսկ Ֆերգյուսոնի տղաները բոլոր արժանիքները ունեին այժմ ՉԼ-ի 1/4-րդում խաղալու, բայց թուրք մրցավար Չեկիրը այդպես չէր մտածում: Իրականում չեմպիոնության հարցը «Պրեմիոր լիգայում» վաղուց լուծված կարելի է համարել և հենց այդ պատճառով էլ պետք է ակնկալել ամեն առումով բաց ֆուտբոլ:

Բացի վերոհիշյալ խաղերից հայ երկրպագուները կարող են հետևել Ուկրաինայի առաջնությունում տեղի ունենալիք «Դինամո Կիև» — «Շախտյոր» հանդիպմանը, որը կսկսվի կիրակի ժամը 20:30-ին:

Նախորդ հոդվածը‘Տարոնի երկու վերադասները’
Հաջորդ հոդվածը‘«Ռոստով»-«Սպարտակ». Ուղիղ’