‘«Հանովերի» ձեռք բերած ֆուտբոլիստի հասակը 9 սմ կարճ է եղել’

792

Նախորդ շաբաթ «Հանովերը» բրազիլական «Կորիտիբայի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 21-ամյա հենակետային կիսապաշտպան Ֆրանսի տրանսֆերի շուրջ: Բրազիլացու համար գերմանական ակումբը պետք է վճարի 1,3 միլիոն եվրո:

Սակայն «Հանովերի» գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկայի համար մեծ անակնկալ է եղել այն, որ ֆուտբոլիստը 9 սմ ավելի կարճ է եղել, քան նշված է եղել նրա անկետային տվյալներում: Նույնիսկ Transfermarkt.de կայքում նրա հասակը նշված է եղել 190 սմ: Իրականում նրա հասակը կազմել է 181 սմ:

«Ես մարմնի կոնկրետ չափերով խաղացող էի պատվիրել: Ի՞նչ կարող եմ ասել: Շատ զարմացած եմ»,- նշել է Միրկո Սլոմկան Bild.de-ի հետ զրույցում:

Հանուն արդարության պետք է նշել, որ ֆուտբոլիստի քաշի առումով «Հանովերին» չեն խաբել: Անկետայում նշված է եղել 88 կգ, ֆուտբոլիստն այդ քաշով էլ ժամանել է Գերմանիա:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Պետրոս Մակեյանը այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը եւ հանդես գալ կուսակցության անունից ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՊՀ դռները բաց են Վրաստանի առջև. ԱՊՀ գործադիր մարմնի ղեկավար’