Հանուն արդար ընտրությունների․ Բրիտանացիները պարտավոր են քվեարկելիս անձնագիր ներկայացնել

78

Բրիտանիայի կառավարությունը  ծրագրել է ընտրողներին պարտավորեցնել քվեարկելիս ներկայացնել անձնագիր՝ լուսանկարով։

Դա կանոնների լուրջ փոփոխություն է․ վերջին անգամ քվեարկության ժամանակ անձը հաստատող փաստաթուղթը պարտադիր էր 1950-ական թթ․։

Այժմ Մեծ Բրիտանիայի ընտրություններում (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Ընտրողները քվեարկում են կամ փոստով, կամ գալիս են ընտրատեղամաս և պարզապես նշում իրենց անուն-ազգանունն ու հասցեն։

Անձը հաստատող վկայական սահմանելու վերջին փորձը 2000-ականների սկզբին ավարտվել է ձախողումով։ Եվ հիմա էլ շատերը դեմ են նման օրենք մտցնելուն։

Նոր օրենսդրության նպատակը ընտրություններում կեղծիքները հնարավորինս կանխելն է, սակայն հակառակորդները կասկածում են, թե իրական նպատակը դա է։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այժմ գրեթե 2 միլիոն բրիտանացիներ լուսանկարով ոչ մի փաստաթուղթ չունեն, որը կհաստատի իրենց ինքնությունը։

«Նոր օրենքը, ըստ էության, ձայնի իրավունքից զրկում է նրանց, ովքեր իրենց չեն կարող թույլ տալ նման փաստաթուղթ ձևակերպել,- ասում է բրիտանական խորհրդարանում Լեյբորիստական կուսակցությունից ընտրված պատգամավորը։- Դրանք հիմնականում կանայք են, սևամորթները և ասիացի բնակչությունը, էթնիկ փոքրամասնությունները, հաշմանդամները և աղքատները»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդեւը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթած երրորդ ռուսաստանցին է
Հաջորդ հոդվածըԿրեմլում Պուտինն ընդունել է Ասադին․ Այցի մասին չի հայտարարվել