‘
«Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ը պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ծեր սինյորա»-ին վճարել 50 մլն եվրո ու գործարքի մեջ ներառել նաև Լյուկա Դինին ու Անդրե Գոմեշին:
28-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետն իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ավարտված մրցաշրջանում Պյանիչը «Յուվե»-ի կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
‘