‘ Հանս-Յոահիմ Վատցկե. «Ցավալի է, որ Գյոտցեն դարձել է պահեստային ֆուտբոլիստ» ‘

1252

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավար Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է «Բավարիա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Վերջինս խոսել է նաև գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին, ով ժամանակին հանդես էր գալիս «մեղուներ»-ի կազմում:

«Ես Գյոտցեին ճանաչում եմ մոտ 11 տարի: Գիտեմ, թե նա ինչպես է հանդես եկել մանկապատանեկան թիմերում: Նա հրաշալի տղա է: Ինձ պարզապես դուր է գալիս Գյոտցեն:

Ցավում եմ, որ նա պահեստային ֆուտբոլիստ է դարձել»,- հայտարարել է Վատցկեն:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Հաճելի է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ»’
Հաջորդ հոդվածը‘Իվանովիչ. «Աբրամովիչը կհեռացներ բոլոր ֆուտբոլիստներին, եթե կարողանար» ‘