Հանս Նիմանը դատի է տվել Մագնուս Կարլսեին՝ պահանջելով 100 միլիոն դոլար

251

Ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը դատի է տվել շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին՝ պահանջելով 100 միլիոն դոլար զրպարտելու եւ վարկաբեկելու համար։

Նորվեգացի գրոսմայստերը Հանս Նիմանին մեղադրել էր խարդախության՝ պարտիաների ժամանակ հուշումներից օգտվելու մեջ։

Հանս Նիմանը սոցիալական ցանցերում հրապարակել է հայցը, որով դիմել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգի շրջանային դատարան։

Պատասխանողի դերում ներկայացվել են Chess.com կայքը, ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, Մագնուս Կարլսենի Play Magnus Group ընկերությունը եւ շախմատիստ Դենի Ռենշը, որոնք նրան ուղղված մեղադրանքների մասնակից են եղել։

Հանս Նիմանի կողմից հնարավոր խարդախության մասին  Մագնուս Կարլսենի մեղադրանքներից հետո Շախմատի միջազգային ֆեդերացիայի արդար խաղի հանձնաժողովը ստեղծել էր հետաքննող խումբ, որը արտաքին փորձագետների օգնությամբ վերլուծում է Նիմանի եւ Կարլսենի պարտիան, որն ավարտվել էր աշխարհի չեմպիոն պարտությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Grand Chess Tour-ի փուլում Նիմանին պարտվելուց հետո Կարլսենը լքել էր մրցաշարը, իսկ հոկտեմբերին Julius Baer Generation Cup օնլայն մրցաշարի նախնական փուլում Նիմանի հետ պարտիայում մեկ քայլ կատարելուց հետո հանձնվել էր։

Նախորդ հոդվածըԲայդենը քննադատել է Ուկրաինայի օգնությունը կրճատելու կողմնակից հանրապետականներին
Հաջորդ հոդվածըWP․ Մասքը ծրագրել է Twitter-ը գնելու դեպքում կրճատել աշխատակիցների 75 %-ին