‘
Մեքսիկայում գտել են այն ինքնաթիռի բեկորները, որով թռչում էր հանրահայտ մեքսիկա-ամերիկյան երգչուհի Ջենի Ռիվերան: Նրանից բացի՝ զոհվել են ինքնաթիռի բոլոր չորս ուղևորները և երկու օդաչուները: Այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Մեքսիկայի տրանսպորտի նախարարը:
Learjet-25 ինքնաթիռը, որը պատկանում էր ամերիկյան Starwood Management ընկերությանը, ռադարների էկրաններից անհետացել էր Մոնտերեյ քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց և դեպի Մեխիկոյի մերձակա Տոլուկա քաղաքն ուղղություն վերցնելուց քիչ անց: Աղետի պատճառներն անհայտ են:
43-ամյա Ջենի Ռիվերան Մեքսիկայում և ԱՄՆ-ում մեծ համբավ ուներ, նա իր կարիերայի ընթացքում 22 միլիոն սկավառակ էր վաճառել, բազմիցս դարձել էր Արվեստի և գիտության լատինաամերիկյան «Լատինական Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր:
‘