‘Հանրահայտ լեռնադահուկորդի հարվածից հետո նրա կինը կարող էր զրկվել աչքից. Տեսանյութ’

632

Ամերիկացի հանրահայտ լեռնադահուկորդ Բոդե Միլերը գոլֆ խաղալու ժամանակ քիչ է մնացել իր կնոջ` Մորգան Բեկի աչքը հանի:

Միլերի հարվածից հետո գոլֆի գնդակը պատահաբար դիպել է Մորգանի աչքին եւ ծանր վնասվածք է հասցրել: Մի շարք մասնագետներ նույնիսկ նշել են, որ այդ հարվածը կարող էր Միլերի կնոջ համար մահացու լինել:

«Իմ սիրելի ամուսինը գոլֆի գնդակով աչքս էր հանում: Բայց միեւնույն է, ես նրան սիրում եմ»,- գրել է Միլերի կինը իր Twitter-ում:

 Նշենք, որ բժիշկների օպերատիվ միջամտության շնորհիվ 25-ամյա կնոջ աչքը հաջողվել է փրկել: Վիրահատության ժամանակ նրա աչքին մոտ հիսուն կար է դրվել: Բժիշկները հավաստիացնում են, որ կարերը հանելուց հետո վնասվածքի հետեւանքները` կոսմետիկայի ճիշտ կիրառման դեպքում, գրեթե աննկատ կմնան:

Հավելենք, որ Միլերի կինը աշխատում է որպես մոդել եւ զբաղվում է վոլեյբոլով:

Բոդե Միլերը վերջին տասնամյակի ամենատիտղոսակիր լեռնադահուկորդներից մեկն է: Երկու անգամ նվաճել է Աշխարհի գավաթը, օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր է:

Նախորդ հոդվածը‘Արտասովոր իրավիճակ Չինաստանի համար՝ դպրոցում միայն մեկ երեխա է սովորում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ներկայացրած Հայաստանն ի՞նչ կապ ունի իրական Հայաստանի հետ ‘