‘Հանրահայտ «մարդակատուն» ինքնասպանություն է գործել ‘

686

«Մարդակատու» Դենիս Ավները, որը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների միջոցով իր կերպարը անճանաչելիորեն փոխել էր՝ վերածվելով կատվանման կերպարանքով մարդու, մահացած վիճակում հայտնաբերվել է Նևադա նահանգի իր առանձնատանը:

Ոստիկանությունը դեռ չի պարզեր Ավների մահվան իրական պատճառները, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «մարդակատուն» ինքնասպանություն է գործել:

Կատվզազգիի նմանվելու համար՝ դեռ 1980թ-ից սկսած, ամերիկացին 33-ից ավելի վիրահատություն էր տարել: Նրա դեմքը ամբողջովին պատված էր զոլավոր դաջվածքներով և փիրսինգներով: Ավները հաճախակի էր հանդես գալիս հեռուստատեսությամբ և իր սկանդալային տեսքով զարմացնում ամբողջ աշխարհին:

Նախորդ հոդվածը‘Օգոստոս-հոկտեմբերին Իրանը 43 կգ ուրան է հարստացրել. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդի հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդի հետ (ֆոտոշարք)’