‘Հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին քառյակի իրազեկումը ի գիտություն է ընդունվել’

1567

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 2014թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես»-ի 2014 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 19.30-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ավելի վաղ ընդունել էր նաեւ հոկտեմբերի 24-ին, ժամը 16:00-ից մինչև 23:00-ն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու, ինչպես նաեւ լրացուցիչ տեխնիկական միջոցներ՝ մասնավորապես, էկրաններ տեղադրելու մասին իրազեկումը: 

Նախորդ հոդվածը‘Դիտարկումներ Հ. Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի պատվիրակությունը’