‘«Հանրապետականը» Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է մինչեւ ՍԴ որոշումը դադարեցնել զանգվածային ակցիաները’

1060

Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության՝նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու դիմումով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը: Ողջունելով այդ քայլը՝ որպես  «երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանն համահունչ իրականացնելու հրամայականից» բխող քայլ՝ Աշոտյանը իշխանությանն ու ընդդիմությանը գործողությունների «ճանապարհային քարտեզ» է առաջարկել:

1. Մինչև Սահմանադրական Դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում Սահմանադրական Դատարանի վրա:

2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը, զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:

3. Հայտարարել, որ Սահմանադրական Դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ:

Նախորդ հոդվածը‘Խաղաղության 2013 թ. Նոբելյան մրցանակին հավակնում են ռեկորդային թվով թեկնածուներ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է աֆղանցիներին փոխանցել ISAF-ի ռազմական օբյեկտների մի մասը’