‘Հանրապետականները մերձենում են չին կոմունիստներին’

681

Հուլիսի 14-ից 21-ը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

ՀՀԿ լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՀՀԿ պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-չինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ անդամ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, ՀՀԿ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և ՀՀԿ արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ղեկավարության, կուսակցության արտաքին կապերի վարչության, կանանց և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՉԺՀ կրթության և գիտության նախարարի, Շանհայի քաղաքապետի, Յուննան նահանգի ղեկավարության հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Պեկինի, Յուննանի և Շանհայի ուսումնական, բժշկական և այլ հաստատություններ, կծանոթանան երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Նախորդ հոդվածը‘Եվ կրկին արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Հայրիկյանի վրա կրակել են հին զենքից, «ցանկալի արդյունքի» հասնել հնարավոր չէր’