‘Հանրապետականները նորից պարտություն են կրել’

2010

Բարաք Օբամայի ամենանշանավոր օրենքը՝ բժշկական ապահովագրության համակարգը՝ Obamacare-ը փոխելու երկրորդ փորձը  կրկին անհաջողության է մատնվել  նոր օրենքի կապակցությամբ հենց Հանրապետական կուսակցության ներսում եղած տարաձայնությունների պատճառով:

Մեն նահանգից հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը դարձել է Հանրապետական կուսակցության երրորդ անդամը, որը հանդես է եկել նոր օրենքի դեմ: Նրանից առաջ օրինագծին դեմ են արտահայտվել Արիզոնայից սենատոր Ջոն Մակքեյնը և Քենթուքիից՝ Ռենդ Փոլը:

Հանրապետական կուսակցության ղեկավարությունն ստիպված է եղել ետ կանչել վիճելի օրինագիծը, այս շաբաթ այն այլևս քվեարկության չի դրվի:

Սա լուրջ հարված է Հանրապետական կուսակցությանը և նախագահ Դոնալդ Թրամփին, որը նախագահական ընտրություններում շեշտը դնում էր հենց Obamacare-ը փոխելու վրա:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թրամփը կողմ է Իսպանիայի տարածքային ամբողջականությանը’
Հաջորդ հոդվածը‘Քրդերն ուզում են երկխոսել Բաղդադի հետ’