‘
Ամերիկայի սենատի հանրապետական թևը սպատնում է թույլ չտալ Ջոն Բրեննանի նշանակումը ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, քանի դեռ ԱՄՆ նախագահի աշխատակազմն իրենց չի տրամադրել 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում Միացյալ Նահանգների դեսպանության վրա իրականացված ահաբեկչական հարձակման մասին ողջ տեղեկատվությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, նախագահ Օբաման առաջարկել էր ԿՀՎ ղեկավարի պաշտոնին նշանակել ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական Ջոն Բրեննանին:
Նախկինում հանրապետականները բազմիցս պահանջել են, որ նախագահի աշխատակազմը մանրամասն հաշվետվություն ներկայացնի դեսպանի մահվանը հանգեցրած հարձակման պատճառների և հանգամանքների վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարության, Սպիտակ տան և հետախուզական ծառայության ներկայացուցիչները երեք անգամ հաշվետվություն են ներկայացրել սենատին, հանրապետականները շարունակում են պնդել, որ բավարարված չեն ներկայացված փաստերով:
‘