‘Հանրապետական երիտասարդը այրում է իր անդամատոմսը (Տեսանյութ)’

2496

«Youtube»-ում Վազգեն Չիլինգարյան անունով օգտատերը iLur.am-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել է «Ես էլ եմ միանում ֆլեշմոբին» անունը կրող մի տեսանյութ, որտեղ երիտասարդը այրում է իր Հանրապետական կուսակցության անդամատոմսը: «Մի քանի տարի առաջ էր, երբ մտա ՀՀԿ, իսկ հիմա արդեն զզվել եմ այն ամենից, ինչ վերջին տարիներին կատարվում է երկրում՝ պետական մարմինների կողմից: Շատ անարդար է, երբ տեսնում ես ժողովուրդի սոված վիճակը, ու միեւնույն ժամանակ ականատեսն ես լինում, թե ինչ ձեւով են ապրում իշխանությունների երեխաները, ինչը շատ ցավալի փաստ է: Այդ պատճառով ես որոշեցի, որ խիղճս չի տանի, որ հենց հիմա չայրեմ իմ անդամատոմսը: Իմ կուսակից ընկերներին կոչ եմ անում նույն բանը անել: Դիմում եմ հատկապես Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին»,- ասում է երիտասարդը:

Նախորդ հոդվածը‘Տ.Ուրիխանյան. Բարիկադների մի կողմում կհայտնվի ժողովրդի շահը, մյուս կողմում՝ իշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. ՄԻՊ-ի զեկույցում նշված բացասական երևույթները կրում են խրոնիկ բնույթ’