‘Հանրապետական կուսակցության շարքերում խուճապ է’

1371

Հանրապետականների կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփն սպասում է, որ մրցակիցների կողմից խիստ քննադատության է ենթարկվելու հանրապետականների հեռուստաբանավեճի ընթացքում: Կուսակցության մի քանի հայտնի քաղաքական գործիչների կարծիքով՝ միլիարդատերը նոյեմբերյան ընտրություններում պարտություն կկրի, եթե առաջադրվի հանրապետականների կողմից:

Անցյալ՝ 2012 թ. ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին գործընկերներին կոչ է արել չաջակցել Թրամփին և նրան անվանել է սրիկա ու խաբեբա: Ի պատասխան՝ Թրամփը Ռոմնիին անվանել է անհաջողակ (2012-ին նա ընտրություններում պարտվել է Բարաք Օբամային), որն իրավունք չունի խորհուրդներ տալ ուրիշներին:

2008 թ. ընտրություններում հանրապետականների մեկ այլ թեկնածու՝ Ջոն Մաքքեյնը, նույնպես հանդես է եկել Թրամփի թեկնածության դեմ և հայտարարել, որ նա վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը:

Վաշինգտոնում BBC-ի թղթակիցը նշում է, որ հանրապետական գործիչների այս խոսքերը վկայում են, որ Դոնալդ Թրամփի դիրքերն ամրապնդվելուն զուգահեռ՝ կուսակցության շարքերում աճում է խուճապը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան պատրաստվում է պատերազմի ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Միրիամ Մակեբան՝ «Աֆրիկայի մայրը»’