‘Հանրապետական հիվանդանոցում անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել — Shamshyan’

4887

Ինքնաձիգով զինված քաղաքացին այսօր ժամը 16։20-ի սահմաններում մտել է «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինքնաձիգը պայուսակի մեջ հիվանդանոց տարած անձը 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Զոհեր և վիրավորներ չկան։  Աղբյուրի տեղեկացմամբ, կալանավորին հսկող ոստիկանության ծառայողները վնասազերծել են կրակոցներ արձակողին, կալանավորը դիմել է փախուստի, սակայն նրա փախուստը կասեցվել է:

Նախորդ հոդվածը‘Լրագրողի դեմ բռնության հերթական դեպքը անպատժելիության մթնոլորտի հետեւանք է — հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև’