‘Հանրապետական ճանապարհների մի մասը դժվարանցանելի է ‘

1107

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (նախկին Սելիմի լեռնանցք) տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Գավառի, Մարտունու, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է ձյուն: Եղեգնաձորում (Ելփինի տարածաշրջանում) Սիսիանի — Գորիս ճանապարհահատվածում, Կապանում և Բերդում մառախուղ է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը բյուջետային ծախսերի կրճատումը կսկսի իր աշխատավարձից’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կգան տարածաշրջան’