‘Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն’

1000

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որ  մարտի 20-ին` ժամը 11:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում,  Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Տիգրանաշենի, Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն: 

Արագածի և Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 7 կուսակցություններ’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Լեռնային Ղարաբաղում վերսկսած բռնությունը ողբերգական է’