‘Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց’

1136

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն: 

Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի,Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման աշխատանքներ։  

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘ԹԻՀԿ. Կոռուպցիան կարելի է հաղթահարել քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’