‘Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց’

691

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Արարատի, Ապարանի,Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի Կապանի,Լաչինի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: 

Իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բացատրությունը, այնուամենայնիվ, իշխանության օրինակարգության ու որակի մեջ է’