‘Հանրապետությունում որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են’

748

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Աշոցքում, Մարտունիում, Վարդենիսում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են  Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը:
Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենիսի տարածաշրջանում` քամի:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Մարաշի գործով ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցին’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն ամբողջությամբ կքննի այս գործը, և մեղավորները կպատժվեն’