‘«Հանրապետություն» կուսակցությունը կսատարի նրան, ով գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով’

1083

«Հանրապետություն» կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: «Ըստ որոշ կանխատեսումների այդ օրը աշխարհի վերջն է և մենք չցանկացանք մենակ թողնել մեր համակիրներին և ընտրողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Իսկ նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրման հարցը կպարզվի համագումարի ժամանակ: Այն հարցին, թե չառաջադրվելու դեպքում կուսակցությունը կսատարի որևէ մեկին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Կտեսնենք ովքեր կառաջադրվեն, ինչ ծրագրեր կունենան: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով, մենք կկանգնենք նրա կողքին: Եթե դա անի գործող նախագահը, ապա չի բացառվում, որ նրան էլ սատարենք»,- Panarmenian.net-ի փոխանցմամբ ասել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն այսօր կտեղափոխվեն Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչն ավարտվեց սկանդալով’