Հանրաքվեի ժամանակ Զապորոժիեի մուտքը կվերահսկվի

116

Զապորոժյան մարզի քաղաքների ելումուտը հատուկ վերահսկողության տակ կվերցվի հանրաքվեի անցկացման ընթացքում, հայտարարել է շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Տնետուն քվեարկության համար յուրաքանչյուր խմբի կուղեկցեն ոստիկանության աշխատակիցները, կստուգվեն քվերակության սարքերն ընտրատեղամասերում, կաշխատեն կինոլոգներ, հավելել է Բալիցկին։

Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։ Բալիցկին նաև տեղեկացրել է, որ շրջանում  սկսվել է կամավորական ստորաբաժանումների ձևավորումը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլեն Դելոնը հարցազրույց կվերցնի Զելենսկուց
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ն ուժեղացնելու և արդիականացնելու կարիք կա