‘
Ելիզավետա II թագուհին հուսով է, որ մինչև Շոտլանդիայի անկախության օգտին քվեարկելը՝ «մարդիկ շատ խորը կմտածեն ապագայի մասին»:
Թագուհու այս արտահայտությունը բրիտանական միապետուհու առաջին հրապարակային մեկնաբանությունն էր սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ: Ելիզավետա II-ն այս խոսքերն ասել է Շոտլանդիայի Բալմորալ ամրոցի իր նստավայրից որ հեռու գտնվող եկեղեցու մոտ իրեն ողջունելու եկած մարդկանցից մեկի հետ զրույցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագուհին անհանգստացած է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հնարավոր արդյունքի առիթով:
Երբ կիրակնօրյա պատարագից հետո նրան մոտեցել է մի մարդ և կատակել, թե իրենք չեն շոշափի հանրաքվեի թեման, թագուհին պատասխանել է. «Հուսով եմ, որ մարդիկ շատ խորը կմտածեն ապագայի մասին»: Դիտորդների կարծիքով՝ թագուհու խոսքերը կարելի է մեկնաբանել որպես Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիան պահելու ցանկություն: Սակայն Բուկինգհեմյան պալատը հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Նորին մեծության մեկնաբանությունները չեն խախտում նրա սահմանադրական անկողմնակալությունը, փոխանցում է BBC-ն:
‘