‘
Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրում է.
«Օրեր առաջ հրապարակվել էր ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ» աշխատությունից մի հատվածի թարգմանությունը, որն առնչվում էր Մեղրիի փոխանակման ծրագրին: Ըստ դիվանագետի, այն Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Աիևը բանակցում էին, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ և պատրաստվում էին այն վերջնական, փաստաթղթային տեսքի բերել 1999թ. երկրորդ կեսին:
Արժե երևի թե պատմության համար հիշեցնել այն բազում հերքումներից մի քանիսը, որ տարիներ շարունակ ներկայացվում էին Ռոբերտ Քոչարյանի, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և քոչարյանական ռեժիմի այլ ներկայացուցիչների կողմից:
Վարդան Օսկանյան
ԱԳ նախկին նախարար
31.03.2017թ.
Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել։ Ընդամենը 90-ական թվականներից մի ծրագիր կար՝ [Փոլ] Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, որ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել։
Վիկտոր Սողոմոնյան
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
30.03.2017
Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել:
Ի հեճուկս, այս հայտարարությունների, ամերիկացի դիվանագետը նման պնդումը հիմնավորում է, ինչպես ժամանակագրությամբ ու դետալներով, այնպես էլ նրանցում ներկայացված հեղինակավոր այլ դիվանագետներին վկայակոչելով:
Հանրությունը թող որոշի` թե ում պնդումներն են հավաստի»:
‘