‘
ԱՄՆ Ինդիանա նահանգում գտնվող Ֆորտ-Ուեյն քաղաքում հանցագործը հրազենով սպանել է ավտոբուսի ուղևորուհուն և պատանդ վերցրել 3-ամյա երեխայի: Այս մասին հայտնում է Newsru.com լրատվականը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինների հաղորդագրությունը:
Ականատեսների խոսքերով չորեքշաբթի վաղ առավոտյան ուղևորներից մեկը ավտոբուսում գտնվող 49-ամյա կնոջը ստիպել է փողոց դուրս գալ և բազմաթիվ անցորդների աչքի առաջ սպանել նրան: Այնուհետև հանցագործը պատսպարվել է մոտակայքում գտնհվող տներից մեկում՝ իր հետ տանելով 3-ամյա մի երեխայի:
Երեկոյան ոստիկանության դիպուկահարը կարողացել է վնասազերծել չարագործին: Երեխան բարեբարխտաբար ողջ և առողջ է մնացել:
ԶԼՄ-ների տվյալներով հանցագործը 45-ամյա Քենեթ Նայթն է եղել: Հայտնի չէ, թե նա որևէ կապ ունեցել է սպանված կնոջ և առևանգված երեխայի հետ, թե ոչ: Նրա արարքի դրդապատճառների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:
‘