‘Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ճանապարհահատվածները բացվել են’

650

Կատարված աշխատանքների արդյունքում՝ հունվարի 10-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, բացվել է Հանքավան-Մեղրաձոր և Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհները, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Շարունակում են փակ մնալ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Նախորդ հոդվածը‘Կրթաթոշակների մրցույթ 1 և 2-րդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մի խումբ ազատամարտիկների պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով’