‘Հան. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն Բալկանների փորձը ‘

1099

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակակարտությունը լուծելու համար, Ռիգայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

«ԼՂ հակամարտությունը գոյություն ունի բավական վաղուց: ԵՄ-ն փորձում է անել հնարավորը՝ հակամարտության լուծմանը հասնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ օգտագործեն դրա լուծման համար», — ասել է հանձնակատարը՝ որպես հաջող օրինակ նշելով Բալկանյան հակամարտությունը,  որտեղ կողմերը միջսահմանային համագործակցության են հասել

«Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ նախագիծն առաջին հերթին կարևոր է երկրների միջև վստահության կառուցման համար: Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը»,-ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սերժ Սարգսյանի Լիսկան եւ նրանց Հայաստանը’