Գազայի հատվածի հարավում Խան Յունիս քաղաքի համար իսրայելական բանակի մղած մարտերը կարող են ձգվել մի քանի ամիս։
Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես պարբերականին հայտնել է Իսրայելի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Խան Յունիսում զորքերի հրամանատարը, «ամիսներ կանցնեն, մինչև որ հրեական պետությունը վերահսկողություն կսահմանի այդ քաղաքում»։
Դա կապված է նրա հետ, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայությունը անկլավի հարավում ավելին է, քան ենթադրում էր իսրայելական կողմը։
«Հիմա նրանք այսպես են գործում, հետապնդում են մեր զինվորներին, հետո վերադառնում են իրենց թունելները»,- նշել է պարբերականի զրուցակիցը։