‘
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգեր, որպես այդպիսին, այլևս չեն լինելու: Հաշմանդամություն ունեցող անձանց այդուհետ կենսաթոշակ կվճարվի այլ չափորոշիչներով: Ենթադրվում է, որ սրա պատճառը կառավարության խնայողությունների ձգտումն է, որպեսզի բյուջեն «չմսխվի»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգ հասկացությունը վերացնելու մասին: Բայց թե ինչ փոփոխություններ են նախատեսվում և ինչ նոր բան է առաջարկվելու քաղաքացիներին, դեռևս չի նշվում: Նախարարությունից պատճառաբանել են, որ դեռևս քննարկումներ են ընթանում և հստակ ոչինչ չկա:
‘