‘Հաշմանդամ արագավազորդ Օսկար Պիստորիուսը գնդկահարել է ընկերուհուն’

715

Պարաօլիմպիական խաղերի առասպել, անդամահատված ոտքերով հարավաֆրիկացի արագավազորդ Օսկար Պիստորիուսն այսօր գիշեր իր տանը կրակել է ընկերուհու վրա: Ոստիկանության ներկայացուցիչ, կապիտան Սառա Մչիրան հայտարարել է, որ փամփուշտները խոցել են աղջկա ձեռքը և գլուխը, և նա տեղում մահացել է: «Բելդ» թերթի օնլայն հրատարակության տվյալներով՝ 26-ամյա Պիստորիուսն աղջկան պատահմամբ է սպանել՝ կարծելով, թե դա տուն ներթափանցած կողոպտիչ է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է թուրք-սիրիական սահմանային անցակետի պայթյունի տեսանյութը’
Հաջորդ հոդվածը‘Amnesty Internatinal ընկերության ցնցող սոցիալական գովազդը՝ ընդդեմ մահապատժի (ֆոտոշարք)’