‘
Սաուդյան Արաբիան մտադիր է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ կասկածվող անձանց դատել իր տարածքում: Այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
«Նրանք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի տարածքում, նրանց նկատմամբ հետաքննությունն ընթանում է Սաուդյան Արաբիայում, և նրանք կդատվեն Սաուդյան Արաբիայում»,- ասել է նա:
Ալ-Ջուբեյրը շեշտել է, որ սաուդյան իշխանությունները մտադիր են հրապարակել հետաքննության արդյունքները և պատժել մեղավորներին:
Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ Թուքրան պահանջներ է նախապատրաստել լրագրողի սպանության մեջ կասկածվող 18 կասկածյալներին Սաուդյան Արաբիայից Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ: Անկարայի կարծիքով՝ երկիրը արդարադատություն իրականացնելու մեծ հնարավորություն ունի, իսկ թուրքական դատարանը բաց կլինի արտասահմանցի դիտորդների առջև՝ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘