‘ ՀԱՊԿ զորավարժությունները ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Հայաստանի. Ռիչարդ Կիրակոսյան’

707

Եվրախորհրդի արձագանքը ոչ մեծ ձեռքբերում է, ոչ մեծ կորուստ, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, կարծիք հայտնելով Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդի ընդունած բանաձևի մասին՝ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Եվրոպական արձագանքը ոչ բավարար է: Դա անակնկալ չէ, եթե հաշվի առնենք, որ գործ ունենք Եվրախորհրդի հետ», — ասաց նա՝ հավելելով, որ այդ արձագանքները երբեք բավարար չեն լինում, և պետք է Ադրբեջանի դեմ կիրառվող սանկցիաներ լինեին:

Անդրադառնալով այժմ Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին՝ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ դրանք ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Հայաստանի, իսկ Հայաստանի համար կարևոր են երկու պատճառներով.

«Սա ուղերձ կարող է լինել Ադրբեջանին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական ուժն ունի տարածաշրջանում: Սա նաև հիշեցում է ադրբեջանցի պաշտոնյաների համար, որ պատերազմի դեպքում Ադդրբեջանը կպարտվի»,- նշեց նա՝ կարևորելով այն հանգամանքը, որ այս զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-ը անցյալ վերադառնալու ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելել է հայկական իշխանի ներկրումը ‘